Մեր մասին
Սիրելի Բարեկամ
Մեր ընկերությունը 2008թ.-ից մասնագիտացած է գրասենյակային, դպրոցական, համակարգչային, տնտեսական և զանազան այլ ապրանքների մատակարարման գործում:
Ներկայումս մենք ընդլայնում ենք առաջարկվող տեսականին՝ նպատակ ունենալով օգնել Ձեզ հեշտությամբ գտնել, ծանոթանալ ու գնել անհրաժեշտ ապրանքները և խնայել Ձեր ժամանակն ու գումարը:
Գնումներն ավելի շահավետ դարձնելու համար կայքում պարբերաբար տեղադրվում են տարբեր ակցիաներ, ինչպես նաև գործում է բոնուսների կուտակման համակարգ:
Ապրանքները պատվիրեք առցանց, էլ.փոստով կամ պարզապես զանգահարեք մեզ և մեր օպերատորները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին ու կօգնեն կատարել լավագույն ընտրությունը:
Պատվիրված ապրանքները մենք կառաքենք ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ ամբողջ տարածքով, իսկ վճարումը կարող եք իրականացնել ինչպես կանխիկ, այնպես էլ վճարային քարտով կամ Իդրամ համակարգի միջոցով:
Ընկերությունն աշխատում է ամեն օր, բացի կիրակի և տոնական ոչ աշխատանքային օրերից, պատվերներն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ ժ.09:30-ից մինչև 18:30-ը, իսկ շաբաթ օրերին ժ.10:00-ից մինչև 15:00:
Մաղթում ենք հաճելի գնումներ