Հեռախոս: +374 10 449-623   +374 91 525-944

Հասցե:

ք.Երևան, Արշակունյաց 30

+374 10 449-623   +374 91 525-944

Զամբյուղ 0 0 Դ
  • Ձեր զամբյուղը դատարկ է

Օգտագործման պայմաններ

Ներածություն


1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում և կարգավորում են Վի Դի Ար Գրուպ ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) dostavka.am կայքով (այսուհետ՝ Կայք) մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: 

2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ մասնակի, Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն, ինչպես նաև Կայքում հրապարակված այլ պայմանները ու անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ հանդիսանում եք մեր ընկերության հաճախորդ, թե ոչ, Կայքի գրանցված օգտատեր եք, թե՝ ուղղակի այցելու: Խնդրում ենք ուշադիր կարդալ Սույն և Կայքում հրապարակված մնացած բոլոր պայմանները և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: 

3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, Գաղտնիության քաղաքականության մեջ և սույն պայմաններում: Նորացված պայմանները հրապարակվում են Կայքում: Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

Գրանցում


4. Կայքում գնումներ կատարելու և գրանցվելու համար Դուք պետք է լինեք գործունակ: Անձի գործունակությունը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24, 29 և 30-րդ հոդվածներով:

5. Անձնական պահոց ունենալու, բոնուսներ կուտակելու և այլ ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է լինեք գրանցված օգտատեր, գնումները կարող եք կատարել նաև առանց գրանցման:

6. Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո Ձեր տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:


Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն


7. Քանի որ Կայք այցելելուց, պատվեր կատարելուց կամ  մեզ էլ. փոստով նամակ ուղարկելուց, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ, ապա Կայքը կարող է ուղարկել Ձեզ ներքոգրյալ բնույթի էլեկտրոնային նամակներ.

- Ի պատասխան Ձեր նամակների 

- Պատվերի հետ կապված նամակներ

- Մեր նորույթյունների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ, միայն մեր փոստառաքման ծառայությանը բաժանորդագրված լինելու դեպքում:

 

Հղումներ


8. Կայքում տեղադրված որոշ հղումները կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք dostavka.am Կայքի վերահսկողության տակ չեն գտնվում, ուստի Սույն պայմանների կիրառությունը այդ կայքերի վրա չի տարածվում և այդտեղ կատարվածի համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:  


Ապրանքի վերադարձ կամ փոխանակում


9. Եթե գնված ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ՝ չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ապա Դուք կարող եք վերադարձնել այն գնման պահից 14 օրվա ընթացքում կամ փոխարինել  մեկ ուրիշով` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Գնված ապրանքի վերադարձը կամ փոխանակությունը իրականացվում է Ընկերության գրասենյակում միայն: 

10. Գնված ապրանքի վերադարձի դեպքում առաքման համար գանձված գումարը չի վերադարձվում: Եթե առաքումը կատարվել է անվճար՝ կայքում գործող պայմանների համաձայն, ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումարը՝ կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան՝ անկախ պատվերի արժեքից:

11. Առանձին դեպքերում, երբ գնված ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը կարող են իրականացվել երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում:

12. Վերադարձի ձևակերպումից հետո գումարը կարող է վերադարձվել առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:


Կայքի պատասխանատվությունը 


13. Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որը համարվում է Կայքի և Ձեր միջև ձեռքբերված պայմանավորվածություն:  

14. Առաքված ապրանքն ընդունելու պահից սկսած այն համարվում է Ձեր սեփականությունը և անցնում Ձեր տնօրինման տակ:

15. Ընկերության և Կայքի օգտագործողների միջև ծագած բոլոր անհամաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Գաղտնիության քաղաքականություն


16. Ընկերությունը կարող է հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

- էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը

- Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: !Ուշադրություն! Ընկերությունը չի տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտերի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները Կայքում իրականացվում են բացառապես ArCa, Visa և MasterCard  վճարային համակարգերի միջոցով

 - Կայքում կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն նմանաբնույթ տեղեկություններ

- Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկությունները

- Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ օնլայն հաղորդագրությունը և էլեկտրոնային նամակները):


Տեղեկությունների օգտագործումը


17. Ձեր անձնական որոշ տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Համաձայնվելով Սույն պայմանների հետ Դուք հավաստում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

- Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում

- Մեր ծառայությունների, Կայքի բովանդակության և աշխատանքի որակի ուսումնասիրում և բարելավում

- Ձեր պատվերի կապակցությամբ զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում

- Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ բնույթի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը):


Տեղեկությունների գաղտնիությունը


18. Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:


Հաշվի պաշտպանվածությունը


19. Կայքում գրանցած Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս, այն ավելի հուսալի դարձնելու համար, կարող եք օգտագործել թվեր, տառեր և հատուկ նիշեր: Մի տվեք Կայքի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` հետևելով համապատասխան հրահանգներին: